Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները
1. Հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հանրությանը ուղղված ծրագրային սոլիդ ուղերձներով։
2. Ն. Փաշինյանը գերազանցում է ստի և կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը։ Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը։ Սա պատմական անոմալիա է։
Մոտ մեկ ամիս զուգահեռաբար երկու պրոցես է ընթանալու. նոր սոլիդ իշխանության կազմավորման և Փաշինյանի կողմից՝ անառողջ վիճակ ստեղծելու ու հանրության միտքը թունավորելու։
Ինչպե՞ս գնահատել քարոզարշավի արդյունավետությունը. հասնել նրան, որ այդ անձնավորությանը ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































