ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Մայիսի 9-ի առիթով
Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում եւ դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:
Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն:
Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում:
Կարդացեք նաև
Փա՛ռք նահատակներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































