Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ես ասել եմ. Նիկոլ Փաշինյանը կորցրել է հայ ժողովրդին»

Մայիս 10,2026 11:24 Share

«Ուժող Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է ավանդական երեք հարցերին։

-Երեկ քարոզարշավի առաջին օրն էր, եւ դուք ձեր առաջին հանրային ելույթն ունեցաք, հաղթական էներգիա տվեցիք։ Ի՞նչ տպավորություն ունեք։

-Ինձ համար շատ հետաքրքիր անակնկալ էր։ Պատկերացում չունեի, որ տնից դուրս գալով՝ տան բակում կտեսնեմ այդքան մարդ։ Ես մտածում էի, որ բոլորը ցանկապատի այն կողմում պետք է լինեն։ Երբ տնից դուրս եկանք, անմիջապես հիշեցի 2025 թվականի հունիսի 17-ը։ Այն օրն էլ, երբ տնից դուրս եկա, մարդիկ պայքարում էին ոստիկանության դեմ ինձ չկալանավորելու համար։ Երեկ ես մտքով տեղափոխվեցի այդ օր։ Հուզմունք առաջացավ, որ մեր ժողովուրդը, մեր ընկերները մեկ տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ՝ նույն էմոցիաներով, նույն համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչեւ մենք ունենանք մեծ հաղթանակ։ Եվ երեկ նրանք ինձ ներշնչեցին, որ մենք պարտավոր ենք ազատագրել մեր երկիրը այս չարիքից։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսեց Սյունիքից եւ Սյունիքում հայտարարեց, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար, եւ Արցախը երբեւէ մերը չի եղել։ Ի՞նչ կասեք սրա մասին։

-Ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես ասել եմ. նա արդեն կորցրել է իրականությունը, կորցրել է հայ ժողովրդին։ Բայց ինձ շատ է անհանգստացնում, երբ Նիկոլ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ, քանի որ կա վտանգ, որ նույն խաղաղությունը, որը նա բերեց Արցախ, հանկարծ չբերի Սյունիք։

-Այսօր հաղթանակի օրն է, մայիսի 9-ը։ Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այս օրը։

-Մայիսի 9-ը ինձ համար եղել եւ մնում է հաղթանակի օրը։ Սկսած մեր պապերից, վերջացրած հաջորդ սերունդներով մայիսի 9-ը բոլորի հաղթանակի օրն է։ Եվ ես ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին շնորհավորել այս հաղթանակի օրվա կապակցությամբ։ Հաջորդ մեծ հաղթանակը մեր ժողովրդի հետ մենք ունենալու ենք հունիսի 7-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031