Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել իր ապագան. Մարթա Կոսն արձագանքել է Պուտինի հայտարարություններին

Մայիս 11,2026 14:28 Share

Factor. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ միայն Հայաստանի ժողովուրդն ունի իր ապագան որոշելու և եվրաինտեգրացիան ընտրելու իրավունք։ Կոսն այս հայտարարությունն արել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ՝ արձագանքելով Հայաստանի և նրա եվրոպական ուղու ընտրության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ: Եվ Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը։

Նա նշել է, որ տեղյակ են տարածաշրջանում «աշխարհաքաղաքական դինամիկայի» մասին և «շատ ուշադիր» կհետևեն իրավիճակին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, որ Երևանն արագ կողմնորոշվի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «բաժանման» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

Թարգմանությունը՝ Factor.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031