Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո. «ՉԻ»

Մայիս 12,2026 09:30 Share

Եվ այսպես՝ Ադրբեջանի արտգործնախարարը (ըստ էության՝ ՔՊ քարոզչության պատասխանատուն) հայտարարում է, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, և եթե նրանք գան իշխանության՝ Հայաստանի ժողովրդի համար վատ է լինելու։ Այսինքն՝ բառացիորեն ասում է այն, ինչը կրկնում են Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները։ Բայց շատ ավելի կարևոր է Ալիևի այն հայտարարությունը, թե «պետք չէ Հայաստանը պաշտպանել մեզանից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»։

Իսկ հիմա՝ ուշադիր․ իսկ ի՞նչ էր ուզում Ադրբեջանը։ Ցանկը հայտնի է, և Ալիևն անձամբ առնվազն մի քանի տասնյակ անգամ խոսել է այդ մասին։ Թվարկենք միայն հիմնականները։ Արդեն Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանն ուզում էր «Զանգեզուրի միջանցք» և 300 հազար ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», ընդ որում՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ հիմա նույն Ալիևն ասում է «մենք հասել ենք այդ ամենին», թեև փաստացի ոչ «միջանցքը» կա, ոչ էլ ադրբեջանցիներն են վերադարձել։

Սա կարող է ընդամենը երկու բացատրություն ունենալ։ Կամ Ադրբեջանի «ուզածների» ցանկը փոխվել է, և նրանք «խելոքացել են» ու այլևս ոչ միջանցք են ուզում, ոչ ադրբեջանցիների վերադարձ, կամ էլ Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոստացել է ապահովել այդ պահանջները, ընդ որում՝ այնպիսի երաշխիքներով, որ Ադրբեջանն այդ նպատակներն արդեն իսկ իրականացված է համարում։ Հարց՝ ո՞ր տարբերակն է ավելի հավանական համարում միջին վիճակագրական հայ ընտրողը․ Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո։ Սա՛ է այս նախընտրական ժամանակահատվածի ամենակարևոր հարցը։

Բայց մերը դասական ներքաղաքական պայքար չէ, որ քաղաքական ուժերն իրար այդպիսի «մանր-մունր» հարցեր տան, ավելի լավ է՝ ծաղրեն միմյանց լափելը կամ բարդ բառեր արտասանելը։ Մերը «հանցավորության դեմ պայքար» է։ Նիկոլ Փաշինյանը սա անվանում է «մաֆիայի դեմ պայքարի վերջնական փուլ» և խոստանում բոլորին բանտերը լցնել, ընդդիմությունն էլ նրան է անվանում «հողատու-դավաճան»՝ ճիշտ նույնպիսի կանխատեսելի «բանտային ապագայով»։ Ընդ որում՝ երկուսն էլ, մեղմ ասած, ճիշտ չեն ասում։ Ոչ «մաֆիան» է Նիկոլի հաղթանակի դեպքում բանտերում հայտնվելու (մի քիչ կաղմկեն, մի քիչ կաղքատանան, ԱԺ դահլիճում սուր ելույթներ կունենան ու «կցրվեն տներով»՝ եթե, իհարկե, Ալիևը չպահանջի կալանավորել և ուղարկել Բաքու), ոչ էլ Նիկոլն է ընդդիմության հաղթանակի դեպքում բանտում հայտնվելու։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031