Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից եկող ընտրողների թեման Փաշինյանի նոր հրապարակումներում

Մայիս 12,2026 11:16 Share

Թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ գործիչներ բազմիցս որպես մեղադրանք նշել են, թե հայտնի ուժերը Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիների են բերելու Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար եւ անգամ, թե ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են ամրագրում արտերկրից բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։

Էրեբունի վարչական շրջանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից և Ռուսաստանի ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են ու ասում են, որ հատուկ եկել են Հայաստան, որ քվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին։ Չգիտեմ` այդ մարդկանց ուղարկել են, թե իրենց որոշմամբ են եկել, սակայն Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներից ով էլ գա, նրանց 65 և ավելի տոկոսը կողմ է քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության օգտին»։

Այսօր իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից նամակներ է հրապարակել, որոնցից երկուսը վերաբերվում են էլի արտերկրից Հայաստան եկողների քվեարկությանը։

Նամակ քաղաքացուց․ «Պարոն Փաշինյան ես հպարտանում եմ ձեզ համար։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, հունիսին գալիս եմ Հայաստան ընտրելու ձեր օգտին Իտալիայից»։

Նամակ քաղաքացուց․ «Ողջույն պարոն Փաշինյան։ Ես և իմ կինս հատուկ մայիսի 19–ին գալիս ենք Փարիզից Երևան մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031