«Պարոն Փաշինյան, մենք քեզ կընտրենք, բայց մի խնդրանք՝ մեր գյուղի համար մի բանկոմատ կամ մի բանկային համակարգ դրեք, որ մարդիկ կարողանան թոշակ ստանալ, փող փոխանցել, փող հանել»,- Արագածում քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Արագածի բնակիչ Հրայր Գրիգորյանը։
Փաշինյանն արձագանքեց․ «Եղբա′յր, մենք նենց ենք անում, որ անկանխիկ գործարքներ անեք, հետվճար ստանաք, ձեր ինչի՞ն է պետք բանկոմատ»։
Արագածի բնակիչը հակադարձեց․ «Բայց գյուղին բանկոմատ պետք է․ 10 գյուղ օգտվում է։ Այսօր ամեն մի գործարքի, փոխանցման համար 20 կիլոմետր գնում ենք Ապարան։ Մեզ բանկոմատ պետք է»։
Կարդացեք նաև
Փաշինյանն էլ համոզում էր նրանց, թե 5 տարի բանկոմատից չի օգտվել, անգամ երեխեքի բուֆետի փողն է հեռախոսով փոխանցում։
Բնակիչներն էլ ասացին՝ Դուք բանկոմատի չեք մոտեցել, բայց ժողովուրդն օգտվում է։
Փաշինյանն էլ ասաց՝ սա էն է, ոնց որ թելով հեռախոս ուզեք։ Պատճառաբանեց, որ բանկոմատ պահելը ձեռնտու չէ մասնավոր ընկերությանը ու նշեց՝ ավելի լավ է թվային հավելվածից օգտվելու դասընթաց անեն, քան բանկոմատ դնեն։
ՔՊ-ի քարոզարշավն Արագածում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































