Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում. քրեական գործ է հարուցվել

Մայիս 13,2026 12:16 Share

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք ուշ գիշերին մուտք են գործել եկեղեցի և եղած սրբապատկերները, եկեղեցական գրքույկներն ու այլ պարագաներ եկեղեցուց դուրս են բերել ու նետել աղբամանի մոտ, որտեղ եղել են ինչպես հայկական, այնպես էլ վրացական եկեղեցական պարագաներ:

Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցին հայ-վրացական «վիճելի» եկեղեցիներից մեկն է:

Աղբամանի մոտ հայտնված սրբապատկերն ու մյուս իրերը վերադարձվել են իրենց տեղը, իրականացված բարբարոսական դեպքի մասին իրազեկված են պատկան մարմինները և տարվում է հետաքննություն:

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով:

Գործող հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել տեղի բնակիչներից, սոցիալական ցանցերում հայտնել է Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: Նրա խոսքով՝ դա անակնկալ էր, և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն արդեն դիմել են ոստիկանություն. «Ամբողջությամբ սրբել էին և տարել աղբանոցի կողքն էին գցել։ Մենք հավաքեցինք բոլորը, դիմեցինք պատկան մարմիններին, մեր վերադասին, որպեսզի այս վանդալիզմը, որ չգիտենք, թե  ում կողմից է արված, պատասխան ստանա։

Սրանով առաջին հերթին կպնում են հայ և վրացի մեջ եղբայրներին, մեր սրբություններին։ Դուք տեսաք, որ հայկականի կողքին նաև որոշ քանակությամբ վրացական սրբապատկերներ կային, երկուսը միասին էր դուրս շպրտված եկեղեցուց։

Մենք ուզում ենք, որ սա արձագանք գտնի պատկան մարմինների կողմից և վերահսկվի եկեղեցին, որ նման քայլերը չկրկնվեն և մեր ժողովրդին չտանեն թյուրիմացության, չհրահրեն ու իրար դեմ չհանեն երկու ազգերին։ Սա կատարողները կամ հիվանդ են, կամ դիտավորյալ, մտածված քայլեր են երկու ազգի հանդեպ»,–ասաց նա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031