Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը և ԿԸՀ նախագահը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացներում մատչելի միջավայրի երաշխավորմանն առնչվող հարցեր

Մայիս 14,2026 17:27 Share

Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երկրորդ մասնակից Տիգրան Գևորգյանը, որը հետաքրքրված է ընտրական իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերով, ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում և կարևորում է երիտասարդների մասնակցությունը հանրային ու ժողովրդավարական գործընթացներին։

Այցի շրջանակում Վահագն Հովակիմյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներկայացվել են հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը և Վահագն Հովակիմյանը քննարկել են ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, վերաբերելի այդ թվում՝ ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի երաշխավորմանը։

Տիգրան Գևորգյանը հնարավորություն է ունեցել ԿԸՀ նախագահին ուղղելու իրեն հետաքրքրող հարցերը՝ նախընտրական գործընթացների կազմակերպման, ընտրական գործընթացների ընթացակարգերի և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման վերաբերյալ։

Վահագն Հովակիմյանը պատասխանել է բարձրացված հարցերին՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանն ու ընտրական գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկեր կառույցների հետ համագործակցությունը և համատեղ ջանքերը իրավունքների ոլորտին առնչվող հարցերը համատեղ հասցեավորելու տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031