Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու են, որ ՌԴ-ի հետ ունենանք նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ

Մայիս 14,2026 18:02 Share

«Խաղաղությունն այն է, որ դուք ուղիղ կանգնած եք Աջափնյակում և հարցազրույց եք վերցնում ԱԳ նախարարից և ոչ թե ուղիղ կանգնած եք խրամատում և փորձում պաշտպանվել հերթական դրոնից»,- հարցին՝ Ձեզ համար խաղաղությունն այսպե՞ս է, որ Ադրբեջանում վանդալիզմն է շարունակվում հայկական հուշարձանների նկատմամբ, գերիներին ազատ չեն արձակում, ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հեշտ չէ հաշտեցումը հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև ու ասաց․ «30+ տարիներ հեղվել է արյուն, եղել հակամարտություն, պատերազմը ոչ մեկին երջանկություն չի բերում, հետևաբար երկու հասարակությունների մեջ դեռ վերքերն են թարմ, դեռ գերիներ ունենք։ Հասարակությունների հաշտություն միանգամից տեղի չի ունենա։ Ուզում եք ասել՝ ՀՀ-ից Ադրբեջանի նկատմամբ թշնամական հայտարարություններ չե՞ն հնչում, իհարկե, հնչում են։ Նույնը, ցավոք, կարող ենք լսել Ադրբեջանի կողմից»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ արդեն Թուրքիայից ուղիղ մաքսային ճանապարհով հնարավոր կլինի ապրանք ներմուծել․ «Ցանկացած մարդ, որը նախկինում ապրանք էր ներմուծում Թուրքիայից, հիմա մաքսային առումով կարող է ուղիղ ներմուծել ապրանք։ Վստահ եմ, որ մի օր էլ սահմանը կբացվի և ուղիղ կներմուծվի ՀՀ։ Հիմա Վրաստանով տարանցում կանի և կհասնի Հայաստան։ Պետք է, որ սա գների վրա ազդի։ Վերջնական նպատակը սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»։

Արարատ Միրզոյանը նաև վստահեցրեց, որ բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու են, որ ՌԴ-ի հետ ունենանք նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։ Ըստ նրա՝ մեղադրանքները, որ իրենք փչացրել են հայ–ռուսական հարաբերությունները, առնվազն արդար չեն ու անհիմն․ «Բայց սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք վարելու ենք բալանսավորված արտաքին քաղաքականություն` դիվերսիֆիկացնելու ենք բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը»։

ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031