«Ինչի՞ չեն թողնում, որ մոտենամ, ես հանցագո՞րծ եմ»,- Աջափնյակում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց մի կին։
Նա ասաց, որ արցախցի է ու վրդովված նշեց․ «Քանի որ Ղարաբաղը հանձնել եք, հիմա՞ որտեղ եք ուզում հանձնել։ Ղարաբաղը 100 տոկոս Դուք եք հանձնել։ Տվել եք Ադրբեջանին։ Մերոնք անտուն են հիմա»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղից տեղահանվածների համար բնակապահովման ծրագրեր են իրականացնում։ Կինն էլ հակադարձեց՝ խոսք էիք տվել անվճար 400 հազար հոգու բնակարան հատկացնել, բայց չարեցիք։ Փաշինյանը հարցրեց՝ իսկ դուք ՀՀ քաղաքացիություն ստացել ե՞ք, այդ կինն էլ նշեց՝ ինչի՞ ստանամ, մեկ է՝ Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքերն են։
Տիգրան Ավինյանը փորձեց կնոջ խոսքն ընդհատել, կինը վրդովված ասաց․ «Դու իրավունք չունես խոսքս կտրելու, ո՞վ ես դու»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
- 19:20 12.08.2026
Թուրք քաղաքապետը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից
- 16:30 12.08.2026
Վրդովված արցախցի կինը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդեն Արցախը հանձնել եք, ասեք՝ հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ էդտեղ ապրեմ։
Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի իշխանություններն էին»։
Կինը հակադարձեց․ «Եթե նրանք լինեին, մենք 30 տարի խաղաղ չէինք ապրի»։ Փաշինյանի հակադարձումներին ի պատասխան՝ նա ասաց․ «Եթե հիմա Սյունիքի տղաները զոհվեն, էդ ժամանակ ի՞նչ եք ասելու»։
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց՝ Սյունիքի տղաները չեն զոհվի։ Արցախցի կինն էլ հայտարարեց․ «Այն մարդիկ, որոնք Ձեզ կընտրեն, բոլորը թուրք են»։ Ի պատասխան՝ հավաքվածները գոչեցին՝ «Նիկո՛լ, վարչապետ»։
ՔՊ քարոզարշավը Աջափնյակում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































