«Շուն եմ բերել, կրծքերը լիքը կաթ՝ իր ձագերով, շները ծննդաբերում են։ Ուզում եմ, որ իմանաք ձեր համայնքի ղեկավարների կոռուպցիայի մասին։ Ամեն շունը 25 հազար դրամ է, և պարոն Փաշինյանը տեղյակ չէ։ ԱԺ-ն օրենք է ընդունել, որտեղ կետ կա, որ վերահսկողությունը նորից լինելու է համայնքների վրա։ Այսինքն՝ կոռուպցիոն ռիսկով օրենք է ընդունել»,- Աջափնյակում քարոզարշավ անցկացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այսպես ընդհատեց մի կին։
Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով լրագրողներին՝ պարզաբանեց․ «Տիկինը նկատի ունի, որ ստերջացման համար տրամադրվող գումարները ճիշտ չեն օգտագործվում, և շները շարունակում են ծննդաբերել»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































