Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Եղվարդ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Nissan»-ը և «GAZelle»-ը մակնիշների ավտոմեքենաները

Մայիս 14,2026 22:07 Share

Մայիսի 14-ին, ժամը 15։36-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Nissan»-ը և «GAZelle»-ը մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031