Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը

Մայիս 15,2026 18:44 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ.Ղ.-ին՝ հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Նույն օրը Կ.Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգի մասին տեղեկացրել է նաև այլ անձանց՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հրահանգը հասու դարձնելով վերջիններիս՝ այդ կերպ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված ապօրինի գործողություններ։

Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 210-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն, կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն, կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031