«1990-ականների սկզբից երկրի գործարանների փակման հետևանքով մեր երկրում զբաղմունք չէր մնացել։ Ու մենք սկսեցինք աշխատանքի համար լքել Հայաստանը։ Ինչպես դուք, այնպես էլ Տաշիրի ժողովուրդը, Սամվել Կարապետյանը դուրս եկան Հայաստանից և սկսեցին գիշեր ու զօր աշխատել։ Այս մարդիկ իրենց աշխատանքով կարողացել են պահել Հայաստանը, այդ միջոցները, որոնք այնտեղից ուղարկվել են, պահել են Հայաստանը։ Եվ այսօր մի փոքրիկ խմբակ այս մարդկանց ասում է՝ դրսից եկած։ Ձեր նախորդները, ձեր նմանները քանդել են մեր երկրի արդյունաբերությունը և տնտեսությունը, այս մարդիկ ստիպված են եղել գնալ դուրս աշխատանքի ու կառուցել ուրիշի երկիրը։ Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում մարդկանց ասել՝ դրսից եկած։ Մեր հայրենիքը մեր աշխատանքի ու ուղարկված գումարների հաշվին է պահվել»,- Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր արտագաղթել ու դրսում կայացել են, գալու են Հայաստան։ «Ոչ թե մենակ գումար են ուղարկելու, այլ նաև գալու են։ Տասնյակ հազարավոր մարտունեցիներ գալու են և Հայաստանը զարգացնելու են։ Առաջին անգամ տնտեսագետ է ղեկավարելու մեր երկիրը, չի ղեկավարելու լրագրող, ղեկավարելու է մարդ, ով հասկանում է, ոնց ստեղծել աշխատատեղ ու աշխատանք կազմակերպել»,- ասաց նա։
Նա նշեց, որ զուգահեռ պետք է լուծել ժողովրդագրական խնդիրները, որի վերաբերյալ «Ուժեղ Հայաստան»-ը ծրագիր ունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































