«Եկեք նայենք՝ ինչ հետեւանք է թողել այսօրվա վարչապետի աշխատանքը Վարդենիսի վրա»,- Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ Սոթքի հանքը 2018 թվականին ուներ 950 աշխատակից, իսկ 2026 թվականին՝ 450 աշխատակից, այսինքն՝ 500 մարդ աշխատանք չունի։ «Իրենց բերած փոփոխություն համար 2՝ Վարդենիսը տարանցիկ ուղի էր դեպի Արցախ, մարդիկ առեւտուր էին անում, շարժ կար։ 2026-ին դա չկա։ Փոփոխություն համար 3՝ Վարդենիսն ամբողջական քաղաք էր նորմալ ենթակառուցվածքներով, 2018-ին կար, 2026-ին չկա»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանը հավելեց․ «Վարդենիսի մասին հակառակորդն իր երազում էլ չէր կարող մտածել, իսկ այսօր հորջորջում է, թե ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ այստեղ ապրել է, եւ աչք է դրել, վերադարձնել է ուզում իրենց հայրենակիցներին այստեղ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանն ասաց, որ Հայաստանում չկա այլ մարզ, որն այսքան վնաս է կրել վերջին 8 տարիներին, քան հենց Վարդենիս քաղաքը։ «Մենք ունե՞նք հիշողություն, ունենք, մենք ունե՞նք կամք։ Վարդենիսը պետք է պատասխանի իրենց, որ այստեղ ապրել են միայն հայերը, որ այստեղ աշխատատեղերը վերաստեղծվելու են»,- հայտարարեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































