Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը Պուտինի Չինաստան կատարելիք այցից «շատ լուրջ ակնկալիքներ» ունի

Մայիս 18,2026 19:00 Share

«Ազատություն». Ռուսաստանը «շատ լուրջ ակնկալիքներ» ունի նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ Չինաստան կատարելիք այցից, և երկու կողմերն էլ կօգտագործեն դա իրենց գործընկերությունը զարգացնելու համար, այսօր հայտարարել է Կրեմլը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի և չորեքշաբթի կայցելի Չինաստան։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետեր, նախարարներ և ընկերությունների ղեկավարներ:

Նախորդ շաբաթ Պեկին էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր երկօրյա այցը Թրամփը «հսկայական հաջողություն» էր համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում:

«Շատ բաներ են տեղի ունեցել, ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք: Կարծում եմ՝ սա պատմական պահ է», – հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Սա վերջին ինը տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին: Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031