«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ նա կհանդիպի չինացի իր գործընկեր Սի Ծինփինի հետ՝ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է չինական պետական լրատվամիջոցը։
Չինաստան կատարած այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են փոխըմբռնման և վստահության «աննախադեպ մակարդակի»:
Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն ընդլայնում են կապերը տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում, նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Մոսկվայի և Պեկինի միջև «սերտ» և «ռազմավարական» կապը «կայունացնող դեր» է խաղում համաշխարհային հարաբերություններում։
Կարդացեք նաև
«Մենք չենք միավորվում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», – ասել է Պուտինը:


















































