Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ գործակալ լինելու մասին մամուլում հայտնված տեղեկությունը շրջադարձային նշանակություն ունի։
«Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդում, որ ՀՀ ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացին ոչ ավել, ոչ պակաս՝ անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է: Այսինքն՝ այն մարդը, ով եկել է եւ Հայաստանում քաղաքական գործընթացներին է մասնակցում, փաստորեն ԱԴԾ-ի գաղտնի աշխատակից է: Սա էականորեն կամ իրականում չի էլ փոխում մեր պատկերացումները: Հաստատում է մեր պատկերացումները: Երկու օր առաջ ասում էի՝ այն մարդը, որը օրակարգ է բերում մի հարց, որը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպը այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել»,- այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը։
Կարապետյանի խոսքով՝ ջանք են գործադրում ամեն օր օրակարգ բերել մի հարց, որը ՀՀ-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել. «Իրենք սկսել են խոսել 300.000, հիմա էլ հասել են մեկ միլիոն ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն»։
Փաշինյանը վերջում նաեւ իր ձեւով սպառնաց. «Ես հարգանքով եմ վերաբերում մեր միջազգային գործընկերներին, բայց որ գործակալ ուղարկեն այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, գործընկերային չէ: Կալուգացին օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետեւից, բոլոր գործակալներ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































