Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանն արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»

Մայիս 20,2026 12:38 Share

Sputnik Armenia. Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանն արշավ է սկսել Փաշինյանի դեմ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է «ցինիկ»։

«Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերի վրա։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։

Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ։ Զախարովան նաև հիշեցրել է երեկ Սպիտակում տեղի ունեցած դրվագը, որտեղ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին գումարով բողոքի ցույցի գալու մեջ։

«Ցինիզմն սահմաններ պիտի ունենա, ինչու այս իրավիճակը վերագրվում է Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ոչ, մենք չենք, դա Փաշինյանն է», – ասել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031