Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի աշխատավարձը 2021թ.-ից հետո բարձրացել է ավելի քան 2,5 անգամ. Civilnet

Մայիս 20,2026 14:10 Share

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների հայտարարագրերը, որոնք ամփոփում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Տվյալները միաժամանակ համեմատվել են նաև 2021-ի և այլ տարեթվերի նույն անձանց հայտարարագրերի ցուցանիշների հետ՝ պարզելու՝ որքան աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել այդ անձինք և ինչպես են փոխվել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը վերջին տարիներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարագրած եկամուտները մեկ տարվա (2025-2026թթ․) կտրվածքով գոյացել են չորս տարբեր աղբյուրներից։ Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները կազմել են շուրջ 32 մլն դրամ, այսինքն՝ ամսական ավելի քան 2,6 մլն դրամ աշխատավարձ։

Համեմատության համար 2021-ին նա ստացել էր շուրջ 12 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն դրամ։ Այսպիսով՝ Փաշինյանի աշխատավարձն այս ընթացքում բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել է 30 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, միջին ամսականը՝ մոտ 2,5 մլն դրամ։

Բացի այդ, Միրզոյանը գործուղումներից ստացել է 5,8 մլն դրամ գումար։ 2021-ին Միրզոյանը նույն պաշտոնին էր ու ստացել է 17 մլն դրամից ավելի աշխատավարձ, ամսական՝ 1,4 մլն դրամ, աճը՝ 1,7 ագամ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 29,5 մլն դրամ, միջին ամսականը՝ 2,4 մլն դրամ։ 2021-ին նախարարը աշխատավարձից ու պարգևավճարներից վաստակել էր շուրջ 20 մլն դրամ, ամսական՝ 1,6 մլն։

Գևորգ Թոսունյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031