Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
8 տարվա դինամիկան՝ մեկ րոպեում։ Կարճ այն մասին, թե ինչպես Արցախը բանակցային սեղան վերադարձնողը 8 տարվա մեջ հասավ նրան, որ ասում է՝ «գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը» և «ով որ ուզի Ղարաբաղի հարցը բացի, ինձ հետ գործ ա ունենալու» խոսույթին։
Իշխանության մնալու դեպքում Հայաստանի հարցերը Ալիևի հետ ձեռք ձեռքի տված շատ ավելի արագ են լուծելու։
Եթե դա չենք ուզում, հունիսի 7-ին գնում ենք ընտրության։


















































