Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Իսրայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Տղա ջան, մի հատ կողմնորոշվեք՝ դուք ո՞վ եք, ո՞ւմ շահերն եք առաջ տանում»

Մայիս 21,2026 22:30 Share

«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք, թե ինչ իրադարձություններ են զարգանում մեր մայր հողում։ Մենք չենք կարող անտարբեր լինել, ամեն ինչ թողնել մի քանի հոգու քմահաճույքին»,- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխանության ղեկավարի և նրա թիմի պահվածքին։

«Հիմա եկել է մի ժամանակահատված, երբ այդ մարդիկ, որ նորից ուզում են ընտրվել, իրենց տված խոստումների հետ կապված ահագին հարցերի պատասխան պիտի տան։ 2021 թվականին վերընտրվելու համար այդ մարդիկ ծրագիր են ներկայացրել, որոնք կետ առ կետ պետք է կատարեին։ Հիմա հասարակ քաղաքացիները մոտենում են սրանց և այդ հարցերը բարձրաձայնում են։ Արցախահայության հետ մի խառնեք։ Արցախահայությունն ունի իր պահանջը, Մայր հայրենիքում ապրողներն ունեն իրենց պահանջները՝ էլի այդ ծրագրի խոստումների հետ կապված։

2021 թվականին վերընտրվելու նպատակով խոստումներում եղել է Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, արցախցիների իրավունքների հետ կապված խոստումներ։ Այսօր այս իրավիճակում հայտնված, տուժված արցախցիներս պաշտոնյաների մոտ այդ հարցերն ենք բարձրացնում։ Այդ ծրագրում չկա գրված, որ Շուշին, Հադրութը Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատագրեր, չկա կետ, որ տնտեսության զարգացման, բանակի ուժեղացման հարցերով Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները պիտի զբաղվեին, ում ինքն ամենօրյա ռեժիմով մեղադրում է, ամենօրյա ռեժիմով անիծում է, ամենօրյա ռեժիմով սպառնում է։

Հասարակ ժողովրդի բարձրացրած հարցերին, թե ինչու ծրագրերը իրականություն չեն դարձել, ովքեր են մեղավորները, մեղավորներն ինչի չեն պատժվել, ինչի հիման վրա Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի տարածք, ինչի հիման վրա թողեցիր Ալիևը ցեղասպանություն կատարի Սուրբ Արցախում, ինչի հիման վրա ես քեզ իրավունք վերապահում մարդկանց իրավունքները ոտնահարել, վաճառել կամ սպառնալ՝ ասելով, թե այս հարցը փակ է, դրա մասին մենք արդեն չենք խոսելու, իբր թե մերը չի եղել, մենք իրավունք չունեինք։ Տղա ջան, մի հատ կողմնորոշվեք՝ դուք ո՞վ եք, ո՞ւմ շահերն եք առաջ տանում, պաշտպանում։ Ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանը պիտի այս հարցերին հիմնավորումներով պատասխանի»,- ասաց արցախցի հասարակական գործիչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031