ATP վարկանիշային դասակարգմամբ աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է ոչ կայուն մրցելույթներ ունենալ միջազգային կորտերում։
Մասնավորապես, Համբուրգի հեղինակավոր մրցաշարում առաջին արգելքը հաղթահարելուց հետո Խաչանովը երկրորդ փուլում 2 ժամ 15 րոպեում 3։6, 6։3, 6։7 հաշվով պարտվել է ֆրանսիացի, աշխարհի 34-րդ ռակետ Ուգո Ումբերին։
Խաչանովը, այո, ունենում է հաջողված մրցաշարեր, սակայն, որպես կանոն, նա ավելի հաճախ պայքարից դուրս է մնում երկրորդ կամ երրորդ շրջանից։ Ընդ որում, թե հաղթանակները, թե պարտությունները նրան տրվում են ծանր ու դժվար պայքարում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































