ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության այցը Հայաստան եւ դրա ունեցած նշանակալի դերը ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման հարցում:
Հանձնաժողովի նախագահը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձել նախընտրական հանդիպումներին:
Կարդացեք նաև
Լիլիթ Գալստյանը եւս ընդգծել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության դերակատարությունը: Պատգամավորը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ընդդիմության մտահոգություններն ու դիտարկումները:
ՀՀ Ազգային ժողով


















































