Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը մեկ անձի եւ մեկ խմբակի քմահաճույքին է դրված մեր ամբողջ երկիրը, եւ ինձ զարմացնում է, որ մեր էլիտան դրա մասին լռում է»

Մայիս 24,2026 13:40 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է Կոտայքի մարզի բնակչության հետ։

Սամվել Կարապետյանը նշել է, որ Կոտայքում մոտ 27 տոկոս աղքատության ցուցանիշ կա։ «Մենք գնալու ենք հաղթենք, կանգնեցնենք այս չարիքին, քանի որ սրանք ոչ միայն արտաքին չարիք են բերել մեր գլխին, ամբողջ ներսն են քանդել այս 8 տարվա ընթացքում։ Մենք միասին պետք է օգտագործենք ամենալավ շրջանների պոտենցիալը։ Մենք հիմա Հրազդանում մեծ ծրագիր են անում՝ նոր ՏԷՑ-եր են կառուցում։ Շատ մեծ տնտեսական գոտի ենք սարքում Հրազդանում, երեւի մոտ մեկ ամսվա ընթացքում Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն էլ կբացենք։ Մենք Հրազդանի մասով ունենք շատ լուրջ ծրագրեր, որպեսզի ժողովուրդն ունենա արժանապատիվ աշխատատեղեր, նորմալ աշխատավարձ ստանան, որպեսզի հույսները չդնեն, որ սրանք ընտրությունից ընտրություն մի 10 հազար դրամով խաբեն ժողովրդին»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվում է տնտեսությունից․ «Եթե մենք կարողանում ենք կարգավորել տնտեսությունը, մենք կարողանալու ենք ունենալ ուժեղ բանակ, կարողանալու ենք պաշտպանել ինքներս մեզ»։

«Էլ թույլ չենք տալու, որ երբ Ալիեւը զարթնի փռշտա, սրանք էլ բոլորը սկսեն այդ փռշտոցին արձագանքել, հարձակվել մեր մայրերի վրա, մեր ընկերների վրա։ Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա՝ ինչքան մարդ ձերբակալեն, ինչքան մարդ կալանավորեն, մեկ էլ լավ գրդոն անեն։ Համակարգային գրդոն է այս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են կերել։ Իրենք ձեւը գտել են՝ ոնց տարիներով մարդկանց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն։ Բայց հիմա, փառք Աստծո, ձեր օգնությամբ, մեր օգնությամբ մարդիկ զարթնում են, ուժեղանում են, արդեն ոչ մեկն իրենցից չի վախենում»։

Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաեւ իրենց ներդրումային ծրագրերը, ասել է, որ տարբեր ոլորտներում մեծ ներդրումներ են անելու, օրինակ, տուրիզմի ոլորտում 1 մլրդ դրամ ներդրում են անելու։

Նա նշել է, որ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, մեծ տեմպերով աճելու են՝ եթե նպատակ դնեն, ամեն մեկը մի 15 երեխա են ունենալու, որպեսզի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը փոխեն։ Պետք է կանգնեցնել այս ընթացքը։ «Ընդամենը մեկ անձի եւ մեկ խմբակի քմահաճույքին է դրված մեր ամբողջ երկիրը։ Ու ինձ զարմացնում է, որ մեր էլիտան դրա մասին լռում է։ Առաջին ձայն պետք է բարձրացնի էլիտան, քանի որ մենք հայրենասեր մարդիկ ենք, չենք կարող նայել՝ ինչպես են կործանում մեր երկիրը։ Մենք հարցումներ ենք անում, նույնիսկ դուք կարող է չպատկերացնեք, բայց ՔՊ-ին ընտրողների 17 տոկոսն մեզ լավ է վերաբերում, չեն ընտրում մեզ, բայց լավ են վերաբերվում։ Դա բացառիկ արդյունք է, այսինքն՝ ժողովրդի 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, գիտե՞ք ինչու, որովհետեւ մարդը շատ դժվար է ընդունում, որ ինքը սխալվել է»,- ասել է նա։

Հարցին, թե այս իշխանությունները պատժվելու են՝ Սամվել Կարապետյանը պատասխանել է․ «Ես ասել եմ արդեն՝ բոլոր դավաճանները պատժվելու են՝ օրենքի սահմաններում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031