«Մենք ունենք ամենալուրջ խնդիրը ՝ եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիեւի պլանավորած` 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին: Դրա համար կառավարության մեր առաջին նիստին ընդունելու ենք մեր երկրի գլխավոր օրենքը՝ Սաֆարովի կանխարգելման օրենք, որ արգելենք ադրբեջանցիներին գնել մեր տներն ու հողերը կամ նվեր ստանալ մեր հողերը:
Ինչպես տեսել ենք՝ 240 քկմ միանգամից մեկ օրում նվեր ստացան: Այսինքն՝ ինչ էլ մենք անենք, ինչքան էլ տնտեսությունը փորձենք զարգացնել, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը չենք լուծում, դա արժեք չի ունենալու»,- այսօր հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































