Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մայիս 25,2026 18:12 Share

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայություններ, աջակցող միջոցներ տրամադրելու գործընթացներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների պատշաճ հասցեագրման, արդյունավետ լուծումների մշակման, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031