Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 57 քրեական վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ

Մայիս 26,2026 16:33 Share

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վարույթներով հանրային հաշվետվողականության կարևորությունը հաշվի առնելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ:

‼️Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված՝ կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
📑⚖️ 7 վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու նպատակով հանձնվել է հսկող դատախազին:

📌Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ և զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031