«Ինչ հիմարություն ասես դուրս է տալիս և դա անում է նրա համար, որ իր խոստումներից չխոսի»,- Կապանում «Հայաստան դաշինքի» ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ», հիշեցրեց․ «2021-ի սեպտեմբերին Սարդարապատի համալիրում ինքն անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը։ Երես ունե՞ս դու, սա իսկական այն ժամանակն է, որ մենք պետք է սյունյաց ողջույնը հիշենք և ամեն օր հիշեցնենք մինչև հունիսի 7-ը։ Ավերակ անվանել բանակը, որն անսասան է պահել ՀՀ-ի և Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ, 12000 վիրավոր, հետո ասել, որ ավերակ է դա, այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ միգուցե հիշողություն։ Ստի հիշողությունը կարճ է»։
Եզրափակելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ով քվեարկում է Փաշինյանին, քվեարկում է Ալիևին»։
Կարդացեք նաև
«Հայաստան դաշինքի» քարոզարշավը Կապանում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































