Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

Մայիս 27,2026 16:23 Share

Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող  տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։

Միևնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում և սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։

Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031