Լրահոս
Օրվա լրահոսը

Անտրամաբանական է ՀՀ -ին սպառնալ թանկ գնով, մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա․ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող գազի գնի հայտարարությունների առիթով

Մայիս 27,2026 16:35 Share

«ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ ԵՄ-ում։ Էդ ես չեմ որոշելու։ Էդ հզորն է որոշելու՝ ՀՀ քաղաքացին։ Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում՝ թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում։ Ընդհակառակը, պետք է ՀՀ ժողովրդին առաջարկ անեն՝ մենք այս լավ բանը կանենք, բայց հակառակն են անում։ Լսեք, անտրամաբանական է ՀՀ-ին սպառնալ օրինակ՝ թանկ գնով, քանի որ թանկ գնով սպառնալիքին կա պատասխան․ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»,- Գառնիում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ռուս տարբեր պաշտոնյաների հայտարարությունները։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ռուսական գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։

Նիկոլ Փաշինյանը Գառնիում վստահեցրեց, թե Հայաստանը դառնալու է խաղաղության խաչմերուկ, հայ ժողովուրդն իր շնորհիվ այսուհետ այլընտրանք է ունենալու և այլն․ «Դա նշանակում է, որ ՀՀ-ն ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների կամ տրիլիոնների երկիր, այլևս այն կուչ եկած պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր մի պետություն ենք, որն ի վիճակի է ինքնուրույն կառուցել իր բարեկեցությունը։ Ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր գործունեության արդյունքում ՀՀ ժողովուրդն ունի այլընտրանք և ունենալու է այլընտրանք։ Ճանապարհի հարցում դուք ունենալու եք այլընտրանք, արտաքին հարաբերությունների հարցում ունենալու եք այլընտրանք։ Իսկ եթե չունես այլընտրանք, նշանակում է լինել թակարդում։ Սա դուր չի գալիս մեր որոշ հարգելի գործընկերներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031