ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ՀԱԿ անդամներով ինչպես են այցելել Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներին։
«Վերևում մեր այն նահատակներն են, որոնք 90-ականներին ապահովեցին հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Այստեղ նաև մեր այն տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի և հուլիսյան ավանտյուրայի ժամանակ նահատակվեցին, նաև Տավուշյան դեպքերի ժամանակ։ Մտորում էինք՝ արդյոք հնարավո՞ր չէր այնպիսի քաղաքականությամբ հանդես գալ՝ թեկուզ 2019 թ․, հատկապես, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուռքն էր հայ ժողովրդի, 10 մլն հայեր երդվում էին իր անունով, և ինքը բոլոր հնարավորություններն ուներ Մինսկի խմբի համանախագահության պլանն ընդունելու, ինչի պարագայում մենք չէինք ունենա պատերազմ, կունենայինք Լեռնային Ղարաբաղ՝ Քելբաջարով, Լաչինով՝ հայկական վերահսկողության տակ։
Բայց ինքը գնաց ուրիշ ճանապարհով, ունեցանք պատերազմ, զոհեր, ջարդեց ողնաշարը, Արցախը կորցրեց 2023-ին, հիմա էլ նույն բախտախնդրությամբ շարունակում է նույն քաղաքականությունը՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ, ինչը մեծ ու վտանգավոր սպառնալիքներ է բերում մեր ժողովրդի գլխին»,- հավելեց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։
«Այս պանթեոնը չէր լինի, եթե մենք ունենայինք խոհեմ ղեկավարություն և խելքով դիվանագիտություն, սա դրա բացակայության արդյունքն է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































