Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր պարտականությունները

Մայիս 28,2026 23:03 Share

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության բուսասանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական շուկան է։

Գերատեսչությունից նշել են, որ հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի սպառման հիմնական շուկան է, և այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի հաղթահարում այն լիազորությունները, որոնք դրվել են նրա վրա գյուղնախարարության լուծարումից հետո»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։

 

Ռուսական կողմը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանում կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոլորտի պետական քաղաքականության հարցերը փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման վրա։ Բացի այդ, մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակվել էր նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։

«Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031