Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման պլանը. Ռոսսելխոզնադզոր

Օգոստոս 19,2026 09:35 Share

Sputnik Armenia. ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման պլանը:

«Ակնկալվում են նաև տեղեկություններ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»,– «Իզվեստիա» թերթին ասել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին:

ՌԴ–ն սահմանափակել է Հայաստանից արտահանվող` բուսական ծագման գրեթե ամբողջ արտադրանքը՝ բացի պահածոյացված արտադրանքից։ Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է նաև ՀՀ բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ռուսաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31