Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

Մայիս 29,2026 10:22 Share

Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար։ Նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ և կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար։

Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից և արդյունավետ գործիքներ:

Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։

Անժամկետ պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 09.09.2026թ.: Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։

Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ և դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:

Ներդրողները Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը www.unibank.am կայքից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031