Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման. Պեսկով

Մայիս 29,2026 11:44 Share

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում կարճատև կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք հենց երեկ հանդիպման շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի թեմայով կարճ կարծիքների փոխանակում եղել է, սակայն առարկայական զրույց չի կայացել, պարզապես ժամանակ չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։

«Միևնույն ժամանակ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորը միասին բավական լավ և երկար շփվելու»,- նշել է Պեսկովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031