«Սպուտնիկ Արմենիան» ներկայացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ Հայաստանի վերաբերյալ.
➖ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ Երեւանի ցանկացած տնտեսական որոշում չի փչացնի Ռուսաստանի եւ Հայաստանի հումանիտար կապերը
➖Մեզ մոտ այդ հարցի շուրջ խոսակցությունը կարող է լինել միայն բաց և անկեղծ, և փոխվարչապետը համաձայնել է։
➖Ամեն ինչ պետք է հաշվել և ուշադիր նայել: Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու փորձից հետո։ Ուստի խնդրում ենք հայ բարեկամներին օր առաջ հանրաքվե անցկացնել՝ Հայաստանը պետք է լինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում։
Կարդացեք նաև
➖ԵԱՏՄ-ի առավելություններն են՝ մուտք դեպի մեծ և զարգացած շուկա, անմաքս առևտուր, ընդհանուր բուսասանիտարական ստանդարտներ, պարզեցված լոգիստիկա, էներգակիրների ցածր գներ, մասնակցություն ազատ առևտրի համաձայնագրերին:
➖Եվրոպան խոստանում է մի օր Հայաստանում ներդնել 2,5 մլրդ եվրո, իսկ Ռուսաստանն արդեն երկրում զգալի միջոցներ է ներդրել։
➖Նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը ԵԱՏՄ գծով արտոնությունների չեղարկման պատճառով։
Պուտինը Հայաստանի համար անհամեմատելի մեծություններ է անվանել էներգակիրների ներկայիս ու եվրոպական գները։
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կբախվի իր ավտոփոխադրողների նկատմամբ պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ, ասել է ՌԴ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ո՞ւր կգնա հայկական գինին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում՝ Իսպանիա՞, Իտալիա՞, Ֆրանսիա՞: Ռուսաստանում աշխատելու համար հայերը պետք է արտոնագրեր գնեն։ Մենք պետք է ազնիվ խոսենք այդ մասին։ Ստիպված ենք վերադարձնել հայկական տարանցիկ փոխադրողների համար թույլատրելու կարգը։ Եվ, իհարկե, հարկ կլինի բարձրացնել էներգակիրների գները, ինչը, փորձագետների կարծիքով, Հայաստանի վրա կնստի ՀՆԱ-ի 14 տոկոսը։


















































