Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ սիրո անունով ճնշել, օրենքի անունով հալածել և բարեփոխման անունով քանդել․ Հայր Հովհաննես Թորգոմյան

Մայիս 30,2026 19:21 Share

Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեղեցու «պաշտպանությունն» ըստ Փաշինյանի և իշխանական «բարենորոգիչների»․
Վարչապետի և նրա թիմի մատուցմամբ՝ մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում․ պարզվում է՝ Եկեղեցին կարելի է «պաշտպանել»՝ հոգևորականներին հետապնդելով, եկեղեցու դուռը ջարդելով, քրեական ու վարչական վարույթներով, իսկ հետո նույն դեմքով հայտարարել՝ «մենք ենք Եկեղեցու իրական պաշտպանները»։

Սա մոտավորապես այն նույն տրամաբանությունն է, երբ անտառը «պաշտպանում» են՝ այն հիմնահատակ այրելով, իսկ տունը «նորոգում» են՝ նախ պատերը քանդելով:

Իշխանության տրամաբանությամբ Եկեղեցուն «պաշտպանել» նշանակում է.

Հոգևորականներին «հոգատարությամբ» ուղարկել կալանավայրեր, որպեսզի, ըստ երևույթին, ավելի հանգիստ աղոթեն:

Եկեղեցականին դուրս մղել բանակից, դպրոցից, քրեակատարողական հիմնարկներից, որպեսզի ազգային հիշողությունն ու հոգևոր արժեքները չխանգարեն իրենց «պայծառ ապագայի» մարաթոնին:

Հարկերով, տույժերով ու տուգանքներով թիրախավորել և վարչական ճնշում գործադրել Մայր Աթոռի նկատմամբ, իսկ սեփական հակաեկեղեցական արշավը ներկայացնել «բարենորոգում»։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ տարիներ շարունակ Եկեղեցու հեղինակությունը թիրախավորած, հոգևորականներին պիտակավորած, սրբավայրերի ու նվիրական արժեքների շուրջ արհամարհական հռետորաբանություն ձևավորած քաղաքական ուժը հիմա հանկարծ իր մեջ հայտնաբերել է «Եկեղեցու պահապանի» բարձր կոչում։
Բայց հարց է առաջանում․ եթե սա է պաշտպանությունը, ապա ինչպիսի՞ն կլիներ հարձակումը։

Իրականում այստեղ կա Եկեղեցին ենթարկեցնելու փորձ։ Կա ցանկություն՝ լռեցնել այն ձայնը, որը հիշեցնում է արժեքների, պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հոգևոր պատասխանատվության մասին։

Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ։ Պետք չէ նրա ներսում քաղաքական պատվերով «բարենորոգիչներ» փնտրել։ Պետք չէ սիրո անունով ճնշել, օրենքի անունով հալածել և բարեփոխման անունով քանդել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031