Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը երգեց Գյումրու օրհներգը, իսկ Արամ Վարդևանյանը՝ «Մեր Լեննագան, սիրուն քաղաքը»

Մայիս 31,2026 00:40 Share

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ Էդգար Ղազարյանն իր ելույթը սկսեց Գյումրու օրհներգի արտասանությամբ, որը գրված է Հովհաննես Շիրազի խոսքերով․

«Հայաստանի աղն ես Գյումրի,

Դու խոսքաշեն, սրամիտ,

Ճշմարտության մաղն ես Գյումրի,

Դու իմաստուն, միամիտ»։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ Գյումրին այն քաղաքն է, որը իր քվեով ոչ է ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Նա հայտարարեց․ «Այդ փոքրիկ խմբակի փոքրիկ բռնապետիկը չի ուզում հաշտվել գյումրեցիների կատարած ընտրության հետ և ապօրինաբար բանտարկել է Գյումրու ընտրությունը, ապօրինաբար բանտարկել է Գյումրու կամքը, ապօրինաբար բանտարկել է Գյումրու քաղաքապետին։

Այդ փոքրիկ բռնապետիկը ապօրինաբար բանտարկել է նաև Գյումրու ընտրված Սրբազան հորը, մեր սիրելի Միքայել Սրբազանին, ո՞վ ես դու»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Նա նշեց՝ հունիսի 7-ն այն օրն է, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից կստանա իր բոլոր մեղքերի ու հանցանքների պատասխանը։

«Բանտարկություն ես  ուզո՞ւմ, կստանաս այդ բանտարկությունը, հայրենիքի գող»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։  Նա ասաց՝ իրենք խոսում են իրենց ծրագրերից, իսկ ՔՊ-ականները սպառնում են մարդկանց, թե ընտրեք մեզ, որ ձեզ աշխատանքից չհանենք, ձեր բիզնեսը ձեռքից չխլենք, որ պատերազմ չլինի։ Իսկ «Ուժեղ Հայաստանը եկել է խնդրելու, որ փոփոխություններ կատարեն, բարիքը գյումրեցներինն է լինելու և լինելու է «Ուժեղ Հայաստանում»։

Նա ասաց, որ սուտ է՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերելու։

«Խաղաղություն բերողի տունը պիտի խաղաղ լինի, մի օր կնիկն է վեշերը հավաքում գնում, մի օր տղան  է առանց վեշերը հավաքելու թողնում, գնում, խաղաղություն դու քո տունը հաստատի, որ կարենաս մեր երկրում հաստատես», -ասաց Էդգար Ղազարյանը։

Նա սկսեց երգել Գյումրու հիմնը։

Ոչ պակաս ոգևորված ելույթ ունեցավ Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, որ Գյումրին դասեր է տվել իրենց, օրինակ՝ ինչպես անասելի աղետից չընկրկել, վերականգնվել, ինչպես համախմբվել ու ապացուցել, որ սա մեր երկիրն է, մեր հայրենիքը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանենք ութ տարի է՝ իշխանության են, ամեն մի հոգսի, դժվարության պատասխանատուն ու մեղավոր են, բայց ամեն մի հավաքին խոսում են այնպես, ինչպես նոր են եկել իշխանության։

Նա ներկայացրեց իրենց ծրագիրը՝ 300 հազար աշխատատեղի ստեղծումից մինչև ծայրահեղ աղքատության հաղթահարում։

Արամ Վարդևանյանը նշեց՝ 44-օրյա պատերազմին մասնակցածներին ասում են՝ ինչո՞ւ դուք չեք զոհվել։

«Սա ամեն ինչի վերջն է, կարմիր գիծն է, և այս վարքագիծն արդեն նրա մասին է, որ նրանք պետք է հեռանան»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա Գյումրիում կատարեց «Մեր Լեննագան, սիրուն քաղաքը» երգը։

Նարեկ Կարապետյանն էլ հայտարարեց, որ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզից պիտի դառնա ամենաբարեկեցիկ մարզը։

«Ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է  ապրում, դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ոնց ես կարողանում ապրել, կառավարել, եթե Շիրակի մարզում ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, և Գյումրիում 2 հազար դոմիկ կա, 21-րդդարում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031