Civilnetcheck. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Որպես օրինակ նա ներկայացրել է Վրաստանի փորձը՝ պնդելով, թե երկիրը տարիներ շարունակ եվրոպական ուղղությամբ շարժվելուց հետո չի կարողացել այնտեղ նույնիսկ «մի շիշ գինի վաճառել»։
«Եվրոպան ասենք թե ի՞նչ: Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շի գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այն ժամանակ էլ հողեր կորցրեցին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
#CivilNetCheck-ը դիտարկել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների շրջանակում գինու արտահանման վերաբերյալ տվյալները։
Կարդացեք նաև
ԵՄ-ի ու Վրաստանի միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվել է 2014-ին և ուժի մեջ մտել 2016-ից, ուղղակիորեն նպաստում է վրացական արտադրանքի, այդ թվում՝ գինու մուտքին եվրոպական շուկա։
Բացի այդ, համաձայնագրի կարևորագույն ձեռքբերումը վրացական արտադրանքի համար մաքսատուրքերի լիարժեք զրոյացումն է:
Ինչ են փաստում վիճակագրական տվյալները
Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի (Geostat) տվյալների համաձայն` դեպի ԵՄ գինու տարեկան արտահանումը 2009-ի 6,5 միլիոն դոլարից 2025-ին հասել է շուրջ 36,8 միլիոն դոլարի:
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանը ոչ միայն գինի է արտահանել եվրոպական շուկա, այլև վերջին տարիներին այդ արտահանման ծավալները զգալիորեն աճել են։ Ուստի Ծառուկյանի պնդումը, թե Վրաստանը Եվրոպայում «մի շիշ գինի» անգամ չի կարողացել վաճառել, չի հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































