🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի ապրիլի մայիսի 25-31-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (31.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 35 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.279 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ը ներառյալ՝ 91.861 մլն.մ³:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































