Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահատությունից հետո կատարված ամեն 1000 քայլը նշանակալիորեն նվազեցնում է հետվիրահատական բարդությունների վտանգը

Հունիս 03,2026 09:30 Share

Վիրահատությունից հետո վերականգնվող հիվանդների՝ հաջող ապաքինման հնարավորությունները մեծանում են ավելի շատ քայլելու շնորհիվ։

Նոր հետազոտության համաձայն՝ վիրահատությունից հետո հիվանդի կատարած յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը նվազեցնում է հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2026 թվականի մայիսի 6-ին Journal of the American College of Surgeons ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ քայլերի քանակի և ավելի լավ վերականգնման միջև կապը աշխատում է տարբեր տեսակի վիրահատությունների դեպքում՝ անկախ հիվանդների ընդհանուր առողջական վիճակից։ Նրանք հետևել են մոտ 2000 հիվանդի, որոնք ստացիոնար պայմաններում ենթարկվել էին վիրահատության և կրում էին ֆիզիկական ակտիվությունը չափող սարքեր։ Այդ սարքերի շնորհիվ հիվանդի շարժունակության վերաբերյալ ստացված տվյալները օբյեկտիվ և շարունակական են եղել։

«Փոխանակ պարզապես հարցնելու, թե ինչպես է հիվանդն իրեն զգում, մենք կարող ենք տեսնել, որ նա վեր է կացել և շարժվում է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է ընթանում վերականգնումը», — ասել է նա։

Ի՞նչ են ցույց տվել արդյունքները

Հետազոտության տվյալներով՝ վիրահատությունից հետո օրական յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը նպաստում է․

  • հետվիրահատական բարդությունների ռիսկի նվազմանը՝ 18%-ով,
  • կրկին հոսպիտալացվելու անհրաժեշտության նվազմանը՝ 16%-ով,
  • հիվանդանոցում գտնվելու տևողության կրճատմանը՝ 6%-ով ։

Այս արդյունքները պահպանվել են նույնիսկ այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել հիվանդների տարիքը, սեռը և վիրահատական ռիսկի աստիճանը։

Նախորդ հետազոտություններն էլ են հաստատում այս տվյալները

Այս հետազոտության արդյունքները համահունչ են 2023 թվականին հրապարակված մեկ այլ հետազոտության տվյալներին, որոնց համաձայն՝ այն հիվանդները, որոնք վիրահատությունից առաջ օրական ավելի քան 7500 քայլ էին կատարում, ունեցել են հետվիրահատական բարդությունների 51%-ով ավելի ցածր ռիսկ։

Հետազոտողները նշում են, որ այս տվյալները կարող են օգնել ինչպես բժիշկներին, այնպես էլ հիվանդներին՝ նախապես սահմանելու վերականգնման հստակ պլանը՝ ընդգծելով, որ վիրահատությունից հետո կանոնավոր քայլելը կարող է դառնալ վերականգնման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930