Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերի առթիվ

Հունիս 03,2026 17:32 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930