Լրահոս
Օրվա լրահոսը

«29.000 քկմ տարածքի մակետը ունենալով դոշին, ՀՀ-ի տարածքներն օտարում է»

Հունիս 04,2026 12:30 Share

«Հանուն ամենազոր Աստծո, պայմանագիր կնքված Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին, հոդված 3-րդ»։

Նորին Մեծության պարսկական շահն իր անունից և իր թագաժառանգների ու ժառանգորդների անունից Ռուսաստանի կայսրությանն է զիջում, որպես նրա կատարյալ սեփականություն Երևանի խանությունը և Նախիջևանի խանությունը։

Ռուսական կայսրության օրոք Նախիջևանը եղել է Երևանի գուբեռնիայի կազմում, և ըստ 1932թ. վիճակագրության տվյալների, այնտեղ բնակվել են 53 տոկոս Կովկասի թաթարներ կամ՝ ադրբեջանցիներ, և 41 տոկոս հայեր։ Խորհրդային Ռուսաստանի ժամանակ տեղի է ունեցել էթնիկ փոփոխություններ։ Ըստ որում՝ 1920 -1989 թվակականը  հայ ազգաբնակչությունը նվազել է 40 տոկոսով, իսկ ադրբեջանցիերի կամ թաթարների թիվը 53 տոկոսից ավելացել է 95 տոկոսի։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունը կամ ՝ Թուրքիան Անտանտայի երկրների կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո, 1920 թվականին Թուրքիայի կառավարությունը գլխավորող Մուստաֆա Քեմալը 1920թ. ապրիլի 26-ին դիմել է ՌՍԳՍՀ-ի կառավարության ղեկավար Վ. Լենինին՝ Թուրքիային ռազմական և ֆինանսական օգնություն ցույց տալու, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդրանքով, և հավաստիացրել, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ համեմատել, պայքարել Կովկասի իմպերիալիստական ուժերի դեմ։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի և Անտանտի երկրների ազդեցության ներքո պատերազմական գործողություններ է սկսել Թուրքիայի  դեմ, գրավել որոշ տարածքներ, ինչը խորհրդային Ռուսաստանը համարել էր անցանկալի։ Ստեղծված իրավիճակում խորհրդային Ռուսաստանի կառավարությունը որոշել է աջակցել Թուրքիային և Լենինի կարգադրությամբ

 1920թ. հունիսի 3-ին նամակ է հղել Թուրքիայի կառավարությանը՝ օգնության ձեռք մեկնելու համար։ 1920թ. հուլիսի 24-ին Թուրքիայի  կառավարության ԱԳ կոմիսար Բեքիր Սամիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա և հանդիպում ունեցել Ռուսաստանի ԱԳ կոմիսար Գ.Չեչերինի և նրա տեղակալ, հայազգի Լևոն Կարախանի հետ։

Բանակցությունների առաջին փուլում համագործակցված՝ Զանգեզուրի կողմից թուրքական ուժերը մուտք են գործել Նախիջևան, դուրս հանել հայկական դաշնակցության ուժերին, և հուլիսի 28-ին  հռչակել ինքնուրույն տարածք խորհրդային Ռուսաստանի կազմում։ Այնուհետև, ստեղծված ջերմ հարաբերությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ՌՍՖՍՀ-ի և քեմալական Թուրքիայի միջև կնքվել է «Բարեկամության և եղբայրության պայմանագիր»։ Ըստ պայմանագրի 3-րդ հոդվածի, կողմերը համաձայնել են, որ Նախիջևանի մարզն իր տարածքով հռչակվում է ինքնավար տարածք խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանն այն չի զիջելու երրորդ պետությանը։

Պայմանագրի առաջին հոդվածի համաձայն, կողմերը ճանաչել են Թուրքիայի հյուսիս-արևելյան և Սև ծովին հարող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ սահմանը։

Ըստ այդմ, Թուրքիայի տիրապետությանն է հանձնվել Արևմտյան Հայաստանի Արդահան, Արդվին, Կարսի նահանգները, Իգդիրը, Սարիղամիշը և այլ տարածքներ։ Բացի այդ, չեղարկվել է Սևրի 1918թ. պայմանագիրը, և ԱՄՆ-ի նախագահ Ջ.Վաշինգտոնի՝ Մեծ Հայաստանի սահմանային քարտեզը։

1921թ. հոկտեմբերի 21-ին Կարսում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ՍՍՀ-ի միջև մի կողմից, և մյուս կողմից՝ Թուրքիայի, Ռուսաստանի մասնակցությամբ կնքվել է «Բարեկամության պայմանագիր» և վերահաստատվել Մոսկվայի պայմանագրի դրույթները։ Ադրբեջանը 1924թ. Նախիջևանը ճանաչել է որպես Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի կազմում։ Վերոնշյալ պայմանագիրը կնքելուց անցել է 104 տարի, որի ընթացքում սովետական Հայաստանի, ինչպես նաև ինքնիշխան Հայաստանի բոլոր ղեկավարները մտահոգված են եղել չեղարկելու տեղի ունեցած անարդարությունը։ Եվ ջանքեր են գործադրել կանխելու և խափանելու թուրքական «թուրան» ծրագիրը։

Ի տարբերություն, Ն. Փաշինյանի իշխանության օրոք դիվանագիտական այդ սկզբունքներն արմատապես փոխվել են և նա մերձենալով Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ, կատարում է այդ պետությունների շահերից բխող գործողություններ և վնաս հասցնում ՀՀ ազգային անվտանգությանը։ Դրա ապացույցն է Ն. Փաշինյանի կողմից թուրքերի թելադրանքով Զանգեզուրի միջանցքի ինքնակամ նախաձեռնումը և այդ նպատակով Սյունիքի մարզի հայ-իրանական պետական սահմանային գոտու տարածքը 99 տարի ժամկետով ԱՄՆ-ին վարձակալության հանձնելու մասին գործարքը։ Այդ գործարքով ազգադավն իրականացրեց Թուրքիայի կայսերապետական «Թուրան» ծրագիրը, որի համար թուրքերը պայքարել են դարեր շարունակ և ՀՀ-ն թողեց Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ։

Հիշյալ գործարքը ուղղակի վնասեց Իրանի և ՌԴ-ի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, իսկ ամենավտանգավորն այն է, որ Զանգեզուրի միջանցքի տարածքը, որի երկարությունը 42 կմ Է, դուրս է մնում ՀՀ յուրիսդիկցիայից, և վաղ թե ուշ թուրքերը բռնազավթելու են այն։ Այսինքն, վարձակալությունը դառնալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս-ամրագրում, ինչը տեղի ունեցավ հայկական Նախիջևանի խնամակալության դեպքում։

Եվ եթե Զանգեզուրի միջանցքը գործելիս լիներ, ապա ԱՄՆ-Իրան պատերազմական ներկայիս գործողությունների ժամանակ, Սյունիքը դառնալու էր ավերակ։ Իսկ այդ վտանգը տևական է լինելու։

Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ -Հայաստան պայմանագրի կնքելուց հետո Ադրբեջանը օրենք է ընդունել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը։ Վերոնշյալ գործարքը եզակի չէ։

Ն. Փաշինյանը ՀՀ-ի 29. 000 քկմ տարածքի մակետը ունենալով դոշին, ՀՀ-ի տարածքներն օտարում է.

ա/ Նա թեթևամտորեն հրահրեց 44-օրյա պատերազմը, և ենթարկվելով կապիտուլյացիայի ազատագրված տարածքները ու «մռայլ Շուշին» հանձնեց թշնամուն։

բ/Պրահայի 2022 թ. պայմանգրով Արցախի Հանրապետոթյան տարածքը ճանաչեց Ադրբեջանի տարածքի անբաժանելի մաս և օժանդակեց Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացմանը և էթնիկ հայերի բնիկ տեղահանմանը։

գ/Տավուշի մարզի պետական սահմանային գոտու բնակավայրերը սահմանազատման պատրվակով ապօրինի հանձնեց թշնամուն։

Նրա և իշխանությունների անգործության պատճառով ադրբեջանական բանակը Ջերմուկի գոտում մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածք, և կյանքից զրկելով ավելի քանի 200 հայ զինվորների, օկուպացրեց 900 կմ տարածք։ Իսկ տկար դիվանագիտության պատճառով ավելի քան հինգ տարի է՝ ծնկաչոք Ալիևից մուրում է խրթին խաղաղություն, օրակարգում ունենալով 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու  չափազանց վտանգավոր խնդիրը։

Սրանք են Փաշինյանի և նա ղեկավարած վարչախմբի 8 տարիների ընթացքում արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռքբերումները, կամ վնասարարությունները, որոնց արդյունքում ՀՀ-ն հայտնվել է անցանկալի մի շարք բարդ խնդիրների առջև։

Իմ կարծիքով, հիշյալ վնասարարությունները համընկնում են ՀՀ քրօրի «Հատուկ մասում» նախատեսված մի քանի` առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կազմի հատկանիշներին։

Մոտենում է խորհրդարանական ընտրությունները, իսկ Ն. Փաշինյանն առաջնորդում է ՔՊ կուսակցության քարոզարշավը և համարվում է վարչապետի թեկնածու։

Հետևաբար, ժողովուրդը պետք է անտարբեր չգտնվի։

Այլ կատարելով քաղաքացիական պարտավորությունը, մասնակցի ընտրություններին, և գնահատելով թեկնածուների արժանիքները, օրինակ, պատասխանատվությունը, այսինքն, իր գործողություններին և առաջացրած հետևանքներին հաշիվ տալու ունակությունը, ազնվությունը, ճիշտ խոսելու ձգտումը։

Արդարամտությունը, աշխատասիրությունը, հարգանքը մարդկանց նկատմամբ, կրթությունը, անշահախնդրությունը, և այլ բարոյական հատկանիշներ։

Ինչպես նաև, անվճռականությունը, այսինքն, անհրաժեշտ գործողություններ կատարելու անընդունակությունը, ագրեսիվությունը, կամ հարձակողականությունը։

Այսինքն, վնաս պատճառելու ձգտումը և այլն, և կատարի ճիշտ ընտրություն։

Նկատենք, որ Ն. Փաշինյանը քարոզչության ընթացքում հոգեկան ներգործություն կամ՝ իրական վտանգ ներկայացնող սպառնալիքներ է տալիս «գլխատելու», «խռխռացնելու», «կզզացնելու», «ասֆալտ կերցնելու» և այլն («Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Ս. Կարապետյանի, ով ազնիվ, աշխատասեր, պարտաճանաչ, անշահախնդիր, մարդկանց նկատմամբ հարգալից, հմուտ գործարար, կազմակերպչական ունակություններով օժտված անձ է, և համացանցում պարբերաբար նվաստացնում է նրա պատիվն ու արժանապատվությունը, «Հայաստան» դաշինք կուսակցության վարչապետի թեկնածու Ռ.Քոչարյանի, ով ինքնատիրապետող և հաստատակամ անհատ է, Ա. Թաթոյանին, Լ. Զուրաբյանին, ովքեր բարեկիրթ անձեր են, և մյուս թեկնածուներին)։

Ն. Փաշինյանի հիշյալ գործողությունները նույնպես քրեական հետապնդելի արարք են (Քրօրի 194 հոդված), իսկ բարոյականության առումով, ագեսիվության կամ հարձակողականության (վնաս պատճառելը և անվճռականության), անկարողության, առերևույթ դրսևորումներ։

Արամ Մխիթարյան

Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
03.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Միայն այն, որ ասում ես․ «2022 թվական Պրահայի պայմանագիր», արդեն խոսում է քո տգիտության մասին, ու դրանով իսկ կարելի է դեն գցել մնացած գույնզգույն կրեմլահաճո շարադրանքդ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930