Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արթուր Օսիպյանին մի բան պատահի, Ձեզ մեղավոր չեք զգա՞։ Թողեք, էլի». Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին

Հունիս 04,2026 15:54 Share

«Ձեզ մեղավոր չեք զգա՞, եթե Արթուր Օսիպյանին մի բան պատահի, նա 15 օրից ավելի է հացադուլի մեջ է»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռազմարդյունաբերական ցուցահանդեսից դուրս գալուց հետո իրեն ուղղված՝ լրագրողի այս հարցը ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անարձագանք թողեց։

Լրագրողի հարցին՝ պարոն Փաշինյան, պատասխան չունե՞ք, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ասում եմ՝ չեմ մեկնաբանում»։

Լրագրողները հիշեցրին՝ քաղհասարակությունը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բանավեճի եմ, էլի, թողեք բանավիճենք»։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանին ձերբակալեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նա մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու ասաց․ «Ընտրությունների ժամանակ, երբ թալանչիների կլանի դեմ էինք պայքարում, աչք եք փակել Արայիկի՝ փող բաժանելու վրա»։ Նիկոլ Փաշինյանին սուր հարցեր հղելուց հետո նա կալանավորվեց 2 ամսով։ Մեղադրվում է բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանության մեջ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930