Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա ժամանակը, կգաղտնազերծվեն այդ փաստաթղթերը, և կտեսնեք, թե ինչպիսի չարիք է բերել ՔՊ-ն․ Լիպարիտ Դրմեյան. «Ա1+»

Հունիս 05,2026 19:50 Share

«Նման մտածելակերպ, որ եթե դուք այս ժամանակահատվածում եղել եք պետական պաշտոնյա, ուրեմն այդ ուժի ներկայացուցիչ եք, կարող է լինել շատ ցածր արժեհամակարգ ունեցող մարդկանց մոտ։ ՔՊ-ն կարծում է, որ պետական պաշտոնն իրենց տնից բերված ինչ-որ աթոռ է։ Ես այդ համոզմունքը չունեմ։ Իմ ընկերները, մեր վարչապետի թեկնածու պարոն Թաթոյանն այդ համոզմունքը չունեն։ Ես աշխատել եմ վարչապետի աշխատակազմում և արել եմ ամեն ինչ հանուն Հայաստանի Հանրապետության»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։

Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանը վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարն էր։ 2025 թ. սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց պաշտոնից, որովհետև հայտարարել էր, թե կառավարությունը պետք է կատարի ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։

Հիշելով իր պաշտոնավարման ընթացքը՝ Լիպարիտ Դրմեյանն ասաց, որ շատ բաներ կան, որ ինքը՝ որպես գաղտնիություն կրող անձ, չի կարող բարձրաձայնել։

«Բայց համոզված եմ, որ կգա ժամանակ, կգաղտնազերծվեն այդ փաստաթղթերը, և կտեսնեք, թե ինչպիսի չարիք է բերել ՔՊ-ն»,- հավելեց նա՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչին է վերաբերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930