Գյումրու Բուլվարային թաղամասի թիվ 38 դպրոցում գտնվող ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Արմենուհի Խաչատրյանը դժգոհեց` քվեախցիկն այնպես է տեղադրված, որ քաղաքացու ընտրությունը կարող է տեսանելի դառնալ հանձնաժողովականներին։
Ըստ նրա, բողոք ներկայացնելուց հետո հարցը մասամբ կարգավորվել է, սակայն դարձյալ կա վտանգ. եթե երկրորդ հարկից որևէ մեկը մտնի ընտրատեղամաս` կարող է ականատես դառնալ ընտրության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































