Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»․ Պապիկյանը՝ արտերկրից եկածներին վարժական հավաքների ուղարկելու մասին

Հունիս 07,2026 13:47 Share

«Քվեարկել եմ, որ խաղաղությունը լինի վերջնական և հարատև և մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Լրագրողները նրան կրկին հարցրին ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների ուղարկելու և նրանց ծանուցագրեր հանձնելու մասին, նա արձագանքեց․ «Օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, իրավունքներն իրացնելուց զատ նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականություններ պետք է կատարեն»։

Հարցին՝ այն ծանուցագրերը, որ տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Ձեր ու Նիկոլ Փաշինյանի հրահանգո՞վ են տեղի ունենում, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Մենք արձակուրդում ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930