«Ընտրակեղծարարության դեմ պայքարը, ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելու գործը ԿԸՀ-ի մանդատը չէ, դա մեր իրավապահ գործընկերների մանդատն է։ Իմ գնահատմամբ՝ այս ընտրություններում մեր իրավապահները փայլուն են գործել»,- ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ խնդրեց վստահեցնել, որ հունիսի 14-ից հետո վստահաբար որևէ կասկած չի լինելու ընտրության որևէ արդյունքի վերաբերյալ, Վահագն Հովակիմյանն արձագանքեց․ «Հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ։ 5 տեղամասի տվյալները, որ ներկայացրել են, մեր տվյալներն են ներկայացրել։ Արձանագրությունները մերն են։ Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ են եղել։ Ունենք իրավիճակ, որ մեկ ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են։ Մեզնից ավելի շահագրգիռ կողմ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա։ Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ»։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































